Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրամոբիլների համար զրոյական մաքսատուրքի արտոնությունը սեպտեմբերի 1-ից այլևս չի գործում. «168 ժամ»

Հոկտեմբեր 17,2017 12:02

Մաքսատուրքերի մասով մի կարևոր փաստ կա, որի մասին կարծես ոչ բոլորը գիտեն։ Դեռևս 2016 թվականի հուլիսի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) որոշում էր ընդունել մարդատար էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքը 17%-ից դարձնել 0%, իսկ մինչև 5 տոննա քաշով բեռնատարների համար՝ 15%-ից՝ 5%։

Որոշման ընդունումը պայմանավորված էր ԵԱՏՄ տարածքում էկոլոգիապես մաքուր մեքենաների շուկայի խթանման անհրաժեշտությամբ։ Այն վերաբերում էր միայն ամբողջությամբ էլեկտրական մեքենաներին և չէր տարածվում հիբրիդային շարժիչով մեքենաների վրա։

Զրոյական մաքսատուրքն ուժի մեջ մտավ 2016 թվականի սեպտեմբերի 2-ին և, բնականաբար, տարածվում էր միության անդամ բոլոր երկրների վրա։ Սակայն այն ժամանակավոր բնույթ ուներ և ուժի մեջ էր մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը։

Սա նշանակում է, որ էլեկտրամոբիլների համար զրոյական մաքսատուրքի արտոնությունը սեպտեմբերի 1-ից այլևս չի գործում։ Սակայն դեռևս անցած տարի ԵՏՀ-ն պարզաբանել էր, որ որոշման երկարաձգումը կախված կլինի էլեկտրամոբիլների շուկայի զարգացումից և այն հանգամանքից, թե ԵԱՏՄ անդամ երկրներում նման մեքենաների սերիական արտադրություն կհիմնվի՞, թե՞ ոչ։

Օրինակ, 2014 թվականի փետրվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ԵԱՏՄ-ում գործում էր զրոյական մաքսատուրք էլեկտրամոբիլների համար։ Արդյունքում, 2015 թվականի ընթացքում ԵԱՏՄ երկրներ ներմուծված էլեկտրամոբիլների քանակն աճեց՝ հասնելով 684-ի։ 2016 թվականի սկզբից մաքսատուրքը կրկին դարձավ 17%՝ հանգեցնելով էլեկտրամոբիլների ներմուծման կտրուկ նվազման։

Սա նշանակում է, որ մաքսատուրքերի մասով հավանական է, որ ԵՏՀ-ն որոշի վերադառնալ զրոյական մաքսատուրքին։ Կախված է նրանից, թե զրոյական մաքսատուրքը վերջին մեկ տարվա ընթացքում ինչ էֆեկտ է ունեցել, և ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլներ արտադրելու լուրջ ծրագրեր առաջիկայում կլինե՞ն, թե՞ ոչ։ Ինչպես հասկացաք, մաքսատուրքի հնարավոր զրոյացումն ամենևին պայմանավորված չի լինի ՀՀ կառավարության առաջարկություններով ու գործողություններով։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031