Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Կոստանդյան. Մեր հերոսները կա՛մ քաչալ օլիգարխներն են՝ իրենց թիկնապահներով, կա՛մ սոված, հիվանդ մարդը, որը պետք է փող հայթայթի, որ բուժվի. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 17,2017 11:59

«Ժողովուրդ»-ը ժամանակակից գրականության, գրական միջավայրի խնդիրների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է արձակագիր, միջազգային «Ինտերրայթ» եւ «Եվրոփեն» մրցույթների հաղթող Էդգար Կոստանդյանի հետ, որի գրքերը ամենավաճառվողներից են Հայաստանում։

– Եթե, օրինակ, լրագրությունից խոսելու լինենք, կարող ենք արձանագրել, որ լրագրողական նյութերում մարդու մասին սյուժեները քիչ են. հաճախ անդրադարձ է կատարվում ոչ թե մարդուն, այլ երեւույթին։ Գրականության ոլորտում ինչպե՞ս է իրավիճակը։

– Սարսափելի, ավելի վատ չի լինում։ Մենք գրական նյութ չունենք։ Ընդհանրապես արվեստի բոլոր ճյուղերին է վերաբերում խոսքս։ Դուրս ես գալիս փողոց, թվում է՝ ամբողջը նյութ է, բայց մենք հերոս չունենք։ Հերոս ասելով՝ չպատկերացնենք բեղերով հայդուկի։ Մեր հերոսները կա՛մ քաչալ օլիգարխներն են՝ իրենց թիկնապահներով, կա՛մ սոված, հիվանդ մարդը, որը պետք է փող հայթայթի, որ բուժվի։ Ինչո՞ւ չունենք գիտնական հերոս, բժիշկ, տնտեսագետ հերոս։ Ոչ ոք կասկածի տակ չի դնում այն փաստը, որ այսօր բոլորիս համար կարեւորագույն ֆիգուրը հայ զինվորն է, բայց կարելի՞ է տարվա մեջ նկարել 20 կինո, որից 17-ը՝ ղարաբաղյան թեմայով, 2-ը՝ Ցեղասպանության, 1-ն էլ՝ լպիրշ կոմեդիա։

– Ըստ Զեզ՝ ինչո՞ւ հայ պաշտոնյաներն այնքան էլ չեն փայլում գրքի հանդեպ ունեցած իրենց հետաքրքրությամբ։

– Որովհետեւ չգիտեն՝ դա ինչ է, չեն սիրում։ Մի անգամ որ շոշափեն, գուցե սիրեն։ Իհարկե, կան պաշտոնյաներ, որոնց հետ կարող ես ժամերով գրականությունից խոսել, բայց նրանք քիչ մաս են կազմում։ Ընդհանուր առմամբ, հայ պաշտոնյաները տգետ են։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031