Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս աշխատանքին չի վերադարձել բանկի այն կառավարիչը, որի հետ պայմանավորված բանկ էին մտել եւ տարել 200 հազար դոլարը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 17,2017 11:44

Հոկտեմբերի 9-ին տեղեկություն ստացվեց, որ օրը ցերեկով թալանել են «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղը։ Դեպքից 7 օր անց ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է։ Սակայն իրականում կարծես թե գողության դեպքը բացահայտված չէ, քանի որ չկա ամենակարեւորը՝ գողոնը։

Ի վերջո, ինչպես են պլանավորել բանկի կողոպուտը։ Մեզ հասած տեղեկություններով՝ բանկի կառավարչի հետ պայմանավորվածությունը՝ 60.000 եվրո ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին, ձեռք է բերել Դավիթ Գրիգորյանը, որը ձերբակալված է, իսկ բանկի նկատմամբ ավազակային հարձակումը իրականացրել է Պյոտր Ցիգանկովը, որը անզեն է եղել։ Իսկ գործով ձերբակալված մյուս անձինք՝ Մարատ Գալստյանը, Արսեն Գրիգորյանը, Աշոտ Մանուկյանը, օժանդակել են։

Այսպիսով՝ պետք է նկատել, որ կատարված կողոպուտը բացահայտված կլիներ այն ժամանակ, երբ հայտնի դառնար, որ իսկապես Ցիգանկովն է բանկ մտնում՝ տեսանյութ-ապացույցով, եւ հայտնաբերվեր ամենակարեւորը՝ գողոնը, սակայն ո՛չ գողը կա, ո՛չ գողոնը։ Էլ չասած, թե ինչպե՞ս է գրավոր սպառնացել, կամ ո՞ր տեքստն է համարվում սպառնալիք, եւ ինչո՞ւ է կառավարիչը վախեցել անզեն մարդուց։

«Ժողովուրդ»-ը փորձեց բանկից բացատրություն ստանալ, թե արդյոք Պյոտր Ցիգանկո՞վն է եղել այն անձը, որը մուտք է գործել բանկ։ Սակայն բանկի ժամանակավոր կառավարիչը դուրս հրավիրեց բանկից՝ հրաժարվելով պատասխանել հարցերին։ Բանկի այս մոտեցումը, համաձայնեք, խիստ կասկածների տեղիք է տալիս, քանի որ բանկը այս դեպքում պետք է ավելի շահագրգռվածություն ցուցաբերեր՝ գործի քննության հետեւողականության հարցում, սակայն նրանք կոծկում են ամեն ինչ։

Եվ ամենագլխավորը՝ դեռեւս աշխատանքին չի վերադարձել բանկի այն կառավարիչը, որի հետ պայմանավորված բանկ էին մտել եւ տարել 200 հազար դոլարը։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031