Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ միջոցներից է պետությունը հատկացնելու բռնության զոհերի ապաստարանի գումարը, երբ անգամ «Շտապօգնություն» ծառայությունն է ցանկանում ամբողջապես վճարովի դարձնել. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 17,2017 11:33

Հոդվածը պատրաստելուց առաջ մանրամասն ծանոթացա «Ընտանեկան օրենսգրքին», վիճակագրությանը։ ԱՄՆ-ում, Եվրոպայում ընտանեկան բռնությունների վիճակագրությունը՝ չնայած խիստ օրենքների, չի նվազում։

Նախագծի նորարարությունը թերեւս հոդված 4-ում նկարագրված՝ բռնության զոհերի ապաստարանի մոդելն է. «Անվտանգ եւ համապատասխան անվտանգության համակարգով համալրված ժամանակավոր կացարան, որտեղ նաեւ անհատույց տրամադրվում է սնունդ, հագուստ, սոցիալական աջակցություն, հոգեբանական խորհրդատվություն, իրավաբանական խորհրդատվություն ու օգնություն, բժշկական օգնություն եւ սպասարկում, իսկ երեխաններին՝ նաեւ կրթության հնարավորություն»։ Բայց սա այնքան անիրականանալի մոդել է. ի՞նչ միջոցներից է պետությունը հատկացնելու այդ նպատակով գումարը, երբ անգամ «Շտապօգնություն» ծառայությունն է ցանկանում ամբողջապես վճարովի դարձնել։

Այն, որ Հայաստանում այս նախագիծն իրականացնելու միջավայր չկա, բավական է ծանոթանալ այն կառույցներին, որոնց վրա, ըստ նախագծի, դրված է օրենքի կատարումը։

1. ՀՀ աշխատանքի եւ սոցապ նախարարություն։ Այս կառույցի աշխատանքը նկարագրող մեկ օրինակ. «Հաշմանդամության կարգ ստանալու համար սոցապ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների անդամները մինչեւ 250 հազար դրամ են պահանջում։ «Լոգոս» իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարգը փոփոխելու համար եւս կաշառքի հատուկ գներ են սահմանված։ «Եթե մարդը 3-րդից 2-րդ կարգ պիտի ստանա, ասում են 30 000 դրամ բեր, 2-րդից՝ 1-ին՝ թվերը 50-80 հազար դրամով աճում են»։

2. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն…Վերջին 7 տարիների ընթացքում ոստիկանությանը պետբյուջեից հատկացված գումարները գրեթե կրկնապատկվել են՝ 34.7 մլրդ դրամից ՝ 61.7 մլրդ դրամի։ Վերջին 10 տարվա ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում հանցագործությունների թիվը կրկնապատկվել է՝ 9 000-ից դառնալով 18 000։

3. ՀՀ դատարաններ։ Ըստ «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր»-ի հարցման՝ Հայաստանում հարցվածների 69 տոկոսը դատական համակարգը համարում է կոռումպացված է կամ ծայրահեղ կոոումպացված։
4. Գլխավոր դատախազություն։ Տե՛ս նախորդ կետը։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031