Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Ազատ մամուլն ու քարոզչությունը բացարձակապես կապ չունեն իրար հետ». «Հրապարակ»

Հոկտեմբեր 17,2017 10:51

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի համար երկրի առաջընթացը, զարգացումը պայմանավորված են առաջին հերթին հասարակության առաջընթացով ու զարգացումով, իսկ դրա լավագույն արտացոլումը մամուլն է:

«Ես չեմ կարող ասել, որ մամուլն ամբողջովին ազատ է, տարբեր ճնշումներ կան՝ ֆինանսական, ընկերական, բարեկամական, իշխանական, ընդդիմական։ Սա անտեսել հնարավոր չէ, բայց որ հիմնականում մամուլն ազատ է եւ փորձում է ավելի հետաքրքիր լինել, փորձում է ոչ այնքան կատարել իմ համար անընդունելի պրոպագանդայի եւ ագիտացիայի դերը (իսկ ազատ մամուլն ու քարոզչությունը բացարձակապես կապ չունեն իրար հետ), սա էլ փաստ է, եւ այդ տեսակետից կարծում եմ՝ Հայաստանի մամուլը շատ ավելի կայացած է, երեւի թե մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը։ Բազմաթիվ դժվարություններ եւ ճնշումներ կան, մենք դա տեսնում ենք, որովհետեւ ազատ մամուլի կայացումը ոչ միայն մամուլի գործն է, դրան պետք է պատրաստ լինել։ Պետք է պատրաստ լինել նաեւ ընդունել այն, ինչը միգուցե քեզ դուր չի գալիս։ Մամուլն ունի մի շատ կարեւոր գործառույթ, նա ջրի երես է հանում ամեն ինչ, էլի համեմատեմ թատրոնի հետ՝ ինչպես բեմում հնարավոր չէ խաբել, նույն ձեւով էլ՝ մամուլում, կարելի է բացարձակ սուտ խոսել, բայց խաբել հնարավոր չէ, առավել եւս՝ երկար խաբել։ Միշտ էլ ընկալվում է ճիշտ, անկեղծ, հոգատար խոսքը, որը ոչ բոլորի կողմից է ընդունելի, դա էլ է հասկանալի, եւ դրան էլ է որոշակի ժամանակ պետք»։

Ռեժիսորն ընդգծում է՝ սա ամենավտանգավոր մասնագիտություններից է թե՛ մեր երկրում, թե՛ ամբողջ աշխարհում. «Լավ լրագրողները զոհ են դառնում ոչ միայն բռնապետական երկրներում, այլ նաեւ ազատ երկրներում։ Իմ համար շատ գնահատելի են հարգանքը մասնագիտության հանդեպ եւ նրանք, ովքեր փորձում են այդ մասնագիտության մեջ կայանալ իր բուն իմաստով, այլ

ոչ թե օգտագործել մասնագիտությունն անձնական, կուսակցական կամ համայնքային շահերը ներկայացնելու համար։ Ուրախ եմ, որ ունենք նման մամուլ, բացարձակապես չեմ նեղվում, նույնիսկ, երբ ինձ են քննադատում, սա համարում եմ բնական պրոցես, բնական ընթացք, երբեք կռիվ չեմ տալիս մամուլի հետ, որովհետեւ մամուլի հետ կռիվ տալը մանկամտություն է»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031