Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ապարատը կպակասի 4 տոկոսով. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 17,2017 10:42

Պետական կառավարման ապարատում մեկնարկած օպտիմալացումը կշարունակվի նաեւ հաջորդ տարվա ընթացքում։ 2018թ. բյուջեի նախագծով կառավարությունը ծրագրել է կրճատել 730 հաստիքային միավոր։
Ըստ այդմ, պետական կառավարման ապարատում զբաղվածների թիվը հաջորդ տարի կնվազի 4 տոկոսով։ Խոսքը լուրջ կրճատման մասին է։ Թեեւ դա կլինի հիմնականում երկու գերատեսչության հաշվին։

Որպես այդպիսին, հաստիքների ամենամեծ կրճատումը բաժին կընկնի պետական եկամուտների կոմիտեին։ Հաջորդ տարի այս համակարգի աշխատակիցների թիվը կպակասի 483¬ով։

Նման կտրուկ կրճատումը հիմք է տալիս ասելու, որ մինչ այդ կոմիտեի աշխատակազմը ուռճացված է եղել։ Պետական բյուջեն ստիպված է եղել տարիներ շարունակ վճարել հարյուրավոր հաստիքների պահպանման համար։ Խոսքը առնվազն մի քանի հարյուր միլիոն, եթե ոչ միլիարդ դրամի մասին է։
Պետեկամուտների կոմիտեում հաստիքների կրճատումը պայմանավորված է իրականացված կառուցվածքային փոփոխություններով։ Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ վերացվեցին հարկային տարածքային տեսչությունները։ Դրանք ներառվեցին կենտրոնական ապարատի առանձնացված ստորաբաժանումներում կամ, այսպես ասած, վարչություն¬տեսչություններում։ Նմանատիպ կառույցներ ստեղծվեցին նաեւ մաքսային ոլորտում։ Այս փոփոխությունների միջոցով հարկային եւ մաքսային համակարգերում կօպտիմալացվի մի քանի հարյուր հաստիքային միավոր։
Արդեն հաջորդ տարի պետեկամուտների կոմիտեի կառուցվածքում կգործի 2769 հաստիք։

Անգամ իրականացված օպտիմալացումից հետո այն կշարունակի մնալ պետական կառավարման ամենաբազմամարդ կառույցը։ Պետական ապարատում աշխատողների շուրջ 16 տոկոսը անմիջականորեն ներգրավված կլինի բյուջեի եկամուտների ապահովման գործում։

Հաստիքների կրճատման առումով կառանձնանա նաեւ հանրապետության նախագահի աշխատակազմը։ 417¬ի փոխարեն հաջորդ տարի նախագահականը կունենա 258 հաստիք (159¬ը կկրճատվի)։ Ընդ որում, դա տեղի կունենա աստիճանաբար։ Մինչեւ ապրիլ նախագահի ապարատում կմնա 385 հաստիք։ Ապրիլից հետո, երբ ուժի մեջ կմտնի նոր սահմանադրությունը՝ աշխատակազմը կպակասի եւս 127 միավորով։

Սա նշանակում է, որ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո նախագահական ապարատը կկրճատվի շուրջ 40 տոկոսով։ Դա կապված է նախագահի լիազորությունների սահմանափակման հետ։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031