Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահետաքրքիր հարցը Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպումից. «Ժամանակ»

Հոկտեմբեր 17,2017 10:34

Ամենահետաքրքիր հարցերից մեկը, որ առաջացնում է նախօրեին տեղի ունեցած Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը, այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպե՞ն ևս մեկ անգամ՝ մինչև 2018 թվականի ապրիլ, երբ Սերժ Սարգսյանը վայր է դնելու նախագահական մանդատը, և առաջին դեմք լինելու է նա, ով կզբաղեցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը հավակնում է այդ պաշտոնին, և ինքն անձամբ էլ չի թաքցնում, որ իրադարձությունների որոշակի զարգացումը կարող է ենթադրել նման սցենար: Սակայն առայժմ այդ ամենն անորոշ է, ըստ այդմ էլ հետաքրքիր է՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը վերջի՞նն էր, թե՞ ոչ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հանդիպման մասին Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշվում էր, որ նախագահները արտահայտել են բանակցությունն առաջ մղելու պատրաստակամություն, սակայն չէր նշվում, որ նրանք հայտնել են դրա համար անհրաժեշտության դեպքում կրկին հանդիպելու պատրաստակամություն:

2018 թվականի ապրիլին մնացել է ընդամենը վեց ամիս, իսկ հաշվի առնելով այն, որ Սարգսյան-Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել գրեթե մեկուկես տարի առաջ, կարող ենք ասել, որ վեց ամիսը, մեղմ ասած, այնքան էլ մեծ ժամկետ չէ: Ըստ այդմ՝ միգուցե սխալվելու շատ քիչ հավանականություն կլինի այն պնդման մեջ, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է լինել վերջինը: Համենայնդեպս, եթե չլինի իրադարձությունների, այսպես ասած, ֆորս-մաժորային զարգացում, Ժնևի հանդիպումից դատելով, այդ թվում և հայ համայնքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարություններից դատելով՝ նախագահները Ժնևում ըստ էության, այսպես ասած, որոշակիորեն համաձայնեցրել են գալիք վեց ամիսների ընթացքը՝ մինչև Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտը:

Սակայն ինչ է լինելու դրանից հետո՝ հարցը բաց է: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ հենց այդ հարցն է եղել նաև հանդիպման առանցքային շոշափվող թեմաներից մեկը, որովհետև հնարավոր է աչքը փակել և բացել, ու Ղարաբաղյան գործընթացում վեց ամիսն արդեն անցած է, և առաջ է գալիս հարց, թե ո՞վ է լինելու բանակցողը Հայաստանից: Ներկայումս երևի թե այդ հարցի պատասխանի տարբերակները ավելի քննարկելի են Ղարաբաղյան գործընթացում, քան որևէ այլ տարբերակ, որը կարող է առնչվել հակամարտության այս կամ այն դիտանկյանը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031