Ավարտվեց Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Ի՞նչ է դրա բովանդակության մասին հայտնի իրականում: Գրեթե ոչինչ: Հայաստանի նախագահն ասել է, որ պայմանավորվել են լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր անել: Ադրբեջանի նախագահը երեկ ոչինչ չի ասել, բայց հենց Բաքու վերադառնա, կսկսի խոսել այն մասին, թե ինքը խստորեն պահանջել է դուրս բերել հայկական զորքերը բոլոր «օկուպացված» տարածքներից, իսկ այնուհետեւ կհավաստիացնի իր ժողովրդին, որ «իրենց հողերը» անպայման «կազատագրվեն»: Երեւի Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը հավատում է այդ քարոզչությանը, թե չէ ի՞նչ իմաստ կունենար 25 տարի շարունակ նույն սնամեջ խոստումները բաշխելը:
Հայաստանի հասարակությունը, որը դաստիարակվել եւ ապրում է համեմատաբար ավելի ազատ պայմաններում, ճիշտ հակառակը՝ հավատում է միայն վատ, հոռետեսական եւ աղետալի լուրերին: Այսօր մեր լրատվամիջոցները, հավանաբար, հանդես կգան հետեւյալ վերնագրերով՝ «Սարգսյանն ու Ալիեւը պայմանավորվել են 5 շրջան հանձնելու մասին», «Լավրովի տխրահռչակ ծրագիրը մտնում է ուժի մեջ», «Տարածքային զիջումներն այլեւս իրականություն են»: Քանի որ մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը բավականին ցածր մակարդակի վրա է, մարդիկ «սեղմում են» նման վերնագրեր ունեցող վերլուծությունների վրա, իսկ ոմանք նույնիսկ հաճույք են ստանում դրանք կարդալիս:
Դարձյալ կարելի է փաստել՝ եթե մարդիկ այդքան դյուրահավատ չլինեին, ապա ոչ մի իմաստ չէր ունենա նրանց գայթակղիչ վերնագրեր մատուցելը: Ասենք. «Վերջ, որոշված է՝ 18 թվականին Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ»: Մի քանի օր անց նույն լրատվամիջոցում. «Վերջ, որոշված է՝ Սերժ Սարգսյանը 18 թվականին չի դառնում վարչապետ»: Երկու վերնագրերի հավաստիությունը զրոյական է, փոխարենը դրա մասին հետաքրքիր է կարդալ:
Ընդհանրապես, մեզանում մարդիկ հակված են հավատալու ֆանտաստիկ լուրերին: Օրինակ՝ եթե նրանց ասես, որ Հայաստանում փոթորիկ է սպասվում, նրանք այդ լուրը ոչ մի կասկածի տակ չեն դնի: Ոչ միայն չեն դնի, այլեւ կավելացնեն իրենց մանրամասները. ոչ միայն փոթորիկ է, այլեւ երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք եւ այլն: Ճիշտ է, տվյալ պարագայում այս «բանահյուսության» մեջ իրենց լուման ունեցան կրթության եւ գիտության նախարարության որոշ պաշտոնյաներ: Իրականում սա քամու որոշակի ուժգնացում էր որոշ մարզերում: Ընդ որում, ոչ աննախադեպ:
Ի դեպ, մասնագետներն ասում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում փոթորիկներ, մրրիկներ, թայֆուններ եւ ցունամիներ չեն եղել: Հուսանք՝ չեն էլ լինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մեղաւորը միշտ հասարակութիւնն է, թաքսու վարորդը, յոռետես քաղաքացին…
Ա Գլխավոր պատճառը վատ կառավարման՝ դա երբ ռազմավարական նշանակության միջոցները ներկրվում են դրսից, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության միջոցները դուրս են բերվում երկրից, որը խախտում է ռազմավարական ինքնաբավության սկզբունքը ու դա պետք է գնահատվի որպես պետական դավաճանություն:
Բ Հայ գիտնականին, հայ գործարարին ու հայ զինվորին պետք է կերակրի հայ գյուղացին, հայ գիտնականին, հայ գործարարին ու հայ գյուղացուն պետք է պաշտպանի հայ զինվորը, հայ գիտնականն էլ հայ գործարարի հետ պետք է արհեստական ուղեղով զենք ստեղծեն հայ զինվորի համար ու նման միջոցներ գյուղացու արդյունավետ աշխատանքի համար:
Գ Վերջապես, հայ գիտնականը, հայ գործարարը, հայ զինվորն ու հայ գյուղացին իրար հետ միմիայն հայ փողով պետք է վճարումներ իրականացնեն՝ մեր արքաների նկարներով ու արգելեն այսօրվա դրամի շրջանառությունը երկրի ներսում եւ արգելեն հայ փողի շրջանառությունը երկրից դուրս: Այսօրվա դրամի գինը որոշվում է դուրս բերված ռազմավարական միջոցների դրսում վաճառքից ստացված գնով՝ այսինքն՝ պետական դավաճանության գնով:
Դ Ոչ մի վարձու աշխատանք՝ դա ալարկոտ ստրուկների գործն է, բոլորը դպրոցում սովորում են դառնալ գործարար, գիտնական, զինվոր, իսկ գյուղում ապրողը՝ նաեւ գյուղացի ☺
Ի՞նչ ընդհանուր շահ կարող է լինել հայկական եւ ռուսական կողմերի միջեւ:
Հայերին՝ հող, ռուսներին՝ փող:
Ի՞նչ ընդհանուր շահ կարող է լինել հայկական եւ բրիտանական կողմերի միջեւ:
Հայերին՝ հող, բրիտանացիներին՝ փող:
Կարելի է գրել առակներ՝.
-կովի, կովի կաթի, պտուկների ու կանաչի մասին:
Կովը՝ ռուսներին, կաթը՝ անգլիացիներին, պտուկները՝ հայերին, կանաչը՝ ռուսներին ու հայերին:
Կամ էլ՝ այլ տարբերակ:
Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը հողի՞, թէ՞ փողի մասին էր:
Երբ 25 տարի երկրի բնակիչները շարունակաբար կը խաբես սուտերով -բնական է որ ժողովուրդը մի տեղ պիտի կրթնի օձ եղեր կամ վիշապ կարեւորութիւն չունի-կը դառնայ ճակատագրապաշտ —կամ կը փրկուիմ կամ կուլ կ՛երթամ վիշապի բերանը— ոճրագործութիւն է ժողովուրդը այս վիճակի հասցնելը և իսկական սատիզմ այս մասին խօսիլը և յատկապէս գրելը – լուրջ լրագրողի մը անվայել;