ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հետեւյալ եզրահանգմանն է եկել.
Ժնևյան հանդիպման արդյունքների ամփոփման համար այս պահին հասանելի երկու աղբյուրների ՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և Նախագահ Սարգսյանի ելույթի, համադրմամբ կարող ենք փաստել.
1.Կողմերի համար Մինսկի խմբի ձևաչափը մնում է բացառիկ լեգիտիմ։ Ադրբեջանական ջանքերը փոխել Արցախյան խնդրի քննարկման հարթակը կրկին ձախողված են։
2.Ընթացող դիվանագիտական գործընթացը նվազեցնում է լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը և պարտավորեցնում են նախևառաջ Ադրբեջանին։
3.Վստահության վերականգնման, շփման գծում լարվածության թուլացման գերակայությունը ընդգծված է, կողմերն ու համանախագահները շարունակելու են աշխատել այս ուղղությամբ, հետևաբար Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձևավորված մոտեցումները մնում են բանակցային գործընթացի օրակարգում։
4.Նախագահի կողմից ընդգծած Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերի գերակայությունը Հայաստանի համար դոմինանտ և աքսիոմատիկ են բանակցային գործընթացում։