Այսօր աշխատանքային այցով Վանաձորում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Այցի նպատակն էր քննարկել մարզկենտրոնում տուրիզմի զարգացման հետ կապված հարցեր, որոնց կապակցությամբ կառավարության ղեկավարը մոտ 3 ժամ փակ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում: Որից հետո Կարեն Կարապետյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մարզպետ Արթուր Նալբանդյանն ու այլ պաշտոնատար անձիք եղան Վանաձորի «Արտեկ» ճամբարի տարածքում, ապա ուղեւորվեցին դեպի ձմեռային սահադաշտի տարածքը նայելու:
Վարչապետը եղավ նաեւ նախկին ճոպանուղու տարածքում՝ տեղում ծանոթացավ տուրիզմի զարգացման համար նախատեսվող տարածքներին:
Թեեւ այցը վերաբերվում էր Վանաձորին ու քաղաքի զարգացմանը, սակայն լրագրողներին հնարավորություն տրվեց միայն հեռից նկարելու վարչապետի մարզկենտրոն կատարած այցը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ