ՄՕԿ-ը կարող է դիտարկել պարկուրն ու վորքաութը օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկելու հարցը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՕԿ նախագահ, ՄՕԿ անդամ Ալեքսանդր Ժուկովը:
«Ես ՄՕԿ-ի օլիմպիական ծրագրի հանձնաժողովի անդամ եմ, որը քննարկում է՝ այս կամ այն մարզաձեւն ընդգրկե՞լ, թե՞ ոչ: Առաջին հերթին հաշվի է առնվում, թե ինչ քանակությամբ մարդ է զբաղվում դրանով, երկրորդ՝ ինչպիսին են դրանց հեռուստատեսային վարկանիշերը, երրորդ՝ որքան գրավիչ են դրանք գովազդատուների համար», – ասել է Ժուկովը:
Անցած տարվա օգոստոսին ՄՕԿ-ը հաստատեց 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ծրագիրը, որի մեջ առաջին անգամ տեղ են գտել կարատեն, սերֆինգը, սքեյթբորդը եւ ժայռամագլցումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Ճամփորդի»