Ավարտվեց Սերբիայի Նովի-Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունը, ուր հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ ունեցան՝ նվաճելով ութ մեդալ. չորս բրոնզե, երեք արծաթե և մեկ ոսկե:
Ստորև ներկայացնում ենք մեր մրցանակակիրներին.
Պատանիներ
Արմեն Նիկողոսյան-56 կգ-արծաթ
Բորիս Շատվերյան-75 կգ-արծաթ
Նարեկ Համբարձումյան-87 կգ-բրոնզ
Երիտասարդներ
Ֆելիքս Դանիելյան-48կգ-բրոնզ
Արթուր Մանուկյանը-52 կգ
Վահագն Չալյանը-82կգ-բրոնզ
Գրիգոր Սահակյան-90 կգ-ոսկի
Աղջիկներ
Աննա Մկրտչյան-+80 կգ-արծաթ
Շնորհավորում ենք աշխարհի նորընծա չեմպիոնին, բոլոր մրցանակակիրներին և մարզասերներին:
Հավելենք, որ մեծահասակների աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ից 13-ը Սոչի քաղաքում:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա