Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու պատմական կենտրոնում վաճառքի ենթակա տներ գրեթե չեն մնացել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 17:58

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Կումայրի» արգելոցը զբոսաշրջության կենտրոնի վերածելու ծրագրի մեկնարկից անմիջապես հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն, այցելելով Մոսկվա, հորդորել էր հայ գործարարներին գալ ու ներդրում անել Գյումրու պատմական կենտրոնում։

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետից հետաքրքրվեց, թե «Տաշիր գրուպի» սեփանակատեր Սամվել Կարապետյանից բացի, կա՞ն այլ գործարարներ, որոնք արձագանքել են իր առաջարկին։ «Շատ-շատ մարդիկ են եկել ու գալիս են։ Գալիս են, ասում են՝ հողեր տվեք։ Ես ուրախանում եմ, մարդիկ եկել, փողոցի վրա տներ են գնել, հիմնադրամին որ ասում ես մարդը եկել է, այս տունն է ուզում, ասում են՝ արդեն վաճառել ենք։ Շատ լավ է, խոսքս Ռուսթավելի փողոցի մասին է, Շիրազի փողոցի վրա ընդհանրապես բան չի մնացել, նույնիսկ մարդիկ իրար հետ վիճում են, թե ով պիտի գնի էդ բնակարանը կամ այդ շենքը։ Պատկերացրեք այդ վիճակն է։ Շուտով այս ամեն ինչը կերևա, որովհետև նախագծերը բերում են, համաձայնեցնում, որպեսզի արդեն սկսվեն շինարարական աշխատանքները»,- ասաց Սամվել Բալասանյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031