Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստան են այցելել գինու ոլորտը լուսաբանող առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ և սոմելյեներ աշխարհի 7 երկրներից

Հոկտեմբեր 16,2017 17:52

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով եռօրյա այցով Հայաստանում էին գտնվում գինու ոլորտը լուսաբանող առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ և սոմելյեներ աշխարհի 7 երկրներից` Ճապոնիայից, Իսրայելից, Էստոնիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Կանադայից և Ավստրալիայից:

Այցի նպատակն էր բացահայտել գինեկենտրոն Հայաստանը, տեսնել աշխարհի հնագույն գինեգործարանը և համտեսել հայկական տեղածին սորտերից պատրաստված յուրահատուկ գինիները:

Հյուրերը հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Արմավիրի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում այցելել են խաղողի այգիներ, գինեգործարաններ, ծանոթացել արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին, հայկական գինիների տեսականուն, հայկական գինեգործության ավանդույթներին:

«Տիեռաս դե Արմենիա», «ՄԱՊ», «Արմենիա Վայն», «Ոսկեվազ», «Զորահ», «Վան Արդի», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս», «ՎանՍևան» գինեգործարաններում մասնագիտական քննարկումներ են անցկացվել սեփականատերերի և գինեգործների հետ: Հրավիրյալ սոմելյեներն առանձնահատուկ ուշադրություն և հետաքրքրություն են ցուցաբերել տեղածին խաղողի սորտերից պատրաստված գինիների նկատմամբ՝ շեշտելով, որ Հայաստանն իր բացառիկ ու հնագույն տեղածին սորտերից պատրաստված գինիներով նոր ասելիք ունի աշխարհին, և կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել միջազգային ասպարեզում:

Այցի շրջանակներում լրագրողներն ու սոմելյեները մասնակցել են Արենիի գինու ամենամյա փառատոնին, վայելել գործարանային և տնայնագործական արտադրության գինիները:

Անգլիական հեղինակավոր «Դեկանտեր» ամսագրի լրագրող Ջոզեֆ Դարրելն իր խոսքում նշել է, որ տեղի տերուարի բացառիկությունը հայկական գինիներին առանձնահատուկ շքեղություն է հաղորդում, որով Հայաստանը կարող է մրցակցային առավելություններ ունենալ միջազգային շուկայում:

«Այն ներուժը և սերը գինու նկատմամբ, որին ես ականատես եղա Հայաստանում երիտասարդ գինեգործների շրջանում, ինձ թույլ են տալիս պատկերացնել, թե Հայաստանն ինչ հիանալի հեռանկար ունի ոլորտի զարգացման առումով».- նշել է Ռեբեկկա Մեյեր-Լիբմանն, ով Հայաստան էր ժամանել Կանադայից:

Այսօրինակ հրավերների կազմակերպմամբ հիմնադրամը նպատակ ունի լայն լուսաբանում ապահովելու միջոցով բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը միջազգային շուկաների սպառողների շրջանում:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031