Մարմնամարզության Հայաստանի հավաքականի տղաները Թբիլիսիում անցկացված ՎՏԲ գավաթի խաղարկությունում մեդալների իսկական բերքահավաք են արել:
Մեծահասակների մեջ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը երրորդ տեղն է զբաղեցրել բազմամարտում եւ օղակներում:
Երիտասարդների պայքարում Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում եւ օղակների վրա վարժությունում: Պտտաձողում Սմբատյանը երկրորդն է եղել:
Գագիկ Խաչատրյանը հավասարը չի ունեցել նժույգթափերում, իսկ ազատ վարժությունում՝ ճանաչվել է երրորդը: Մեր մյուս մարմնամարզիկը՝ Էրիկ Բաղդասարյանը, հաղթել է պտտաձողում եւ զուգափայտերում:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին եւ իրենից ետ թողնելով Վրաստանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ