Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումն ավարտվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը. «Բանակցություններն ավարտվեցին, Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջ.կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը»:
Թվիթերի իր էջում Վլադիմիր Հակոբյանը նաեւ հաղորդում է. «ՀՀ Նախագահը բանակցությունների վայրից մեկնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ»:
ՀՀ Նախագահը բանակցությունների վայրից մեկնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ pic.twitter.com/CDsLHbk3Wt
— Vladimir Hakobyan (@spokesman_am) October 16, 2017