Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհան Փամուք. «Այսօր Թուրքիայում մտքի ազատություն չկա և դա ինձ զայրացնում է»

Հոկտեմբեր 16,2017 15:44

Նյու Յորքում բնակվող աշխարհահռչակ թուրք գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը իտալական « La Stampa» թերթին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Թուրքիայի ապագայի, ինչպես նաև հին Ստամբուլի հետ կապված իր հիշողությունների մասին:

Թուրքական «Mynet» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ 2017թ. Իտալիայում վերահրատարակվել է Օրհան Փամուքի «Ստամբուլ. Հիշողություններ և քաղաք» ստեղծագործությունը, որտեղ առանձնակի տեղ էր հատկացվել Ստամբուլի մասին հիշողություններին:

Հարցազրույցի ժամանակ Փամուկը նշել է, որ այժմ ինքը չի բնակվում Ստամբուլում՝ զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով:

«Ես վճռականորեն հավատում եմ, որ Թուրքիայի ապագան արևմուտքում է, ես այդ հավատքով մեծացա: Ես արևմտյան, աշխարհիկ կրթություն ստացա: Այսօր Թուրքիայում մտքի ազատություն չկա և դա ինձ զայրացնում է»:

Համեմատականներ անցկացնելով այսօրվա և իր գրքերից մեկում ներկայացված Ստամբուլի միջև՝ գրողը մեծ տարբերություններ է տեսնում:

«Ստամբուլում արդեն իմ հիշողություններից ոչինչ չկա, ներկայիս Ստամբուլը չեմ սիրում: Քաղաքը, իհարկե, այսօր ավելի հարուստ է, սակայն պակաս ազատ: Ժառանգությունը փոխվեց, իմ շատ սիրելի փայտե տները ոչնչացված են: Ես տարիներ շարունակ հավաքում էի Ստամբուլի հին լուսանկարները: Ինքս էլ չգիտեմ թե ինչու էի դա անում: Երևի թե այդ լուսանկարները միակն են, ինչ մնացել է այդ ժամանակներից: Մարդիկ ոչնչացնում են և հետո նոստալգիա են ապրում, բայց այսօր նոստալգիա ապրելը քաղաքական տեսանկյունից սխալ է»:

Փամուքի խոսքերով՝ գլխավոր արժեքը, որ ինքը Եվրոպայում գնահատում է, դա ժողովրդավարությունն է, ինչպես նաև այն, որ այնտեղ հարգանք է ցուցաբերվում այլախոհների նկատմամբ:

«Միշտ հիշում եմ իմ տան՝ Ստամբուլի մասին: Եթե նույնիսկ ձեր տունը փոխվում է, միևնույնն է դա ձեր տունն է և այն չի փոխվի ձեզ համար: Սակայն այժմ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ այնտեղ չեմ ապրում: Եվ մենք չենք կարող մոռանալ, որ վերջին ընտրություններում Ստամբուլի 50 տոկոսը քվեարկեց Էրդողանին դեմ: Այսինքն ես միակը չեմ, ով այդպես է մտածում»,-եզրափակել է թուրք գրողը:

Աղբյուր` Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031