Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Բուխարեստում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 15:26

Հոկտեմբերի 13-14-ին Բուխարեստի քաղաքային թանգարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» թեմայով գիտական կոնֆերանս, որը կազմակերպել էին Ռումինիայի Հայոց միությունը (ՌՀՄ), «Orbis Tertius» ասոցիացիան, «Lepsiushouse Podstam» ինստիտուտը և Բուխարեստի քաղաքային թանգարանը:

Կոնֆերանսի նախաձեռնման ակունքներում կանգնած են ռումին պատմաբան, հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք հոդվածների ու նախաբանների հեղինակ Սորին Անտոխին եւ ռումինահայ գրող-հրապարակախոս, «Observatorul Cultural» հայտնի հանդեսի սյունակագիր Պետրոս Խորասանջյանը:

Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտնականներ և ուսումնասիրողներ Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Ռումինիայից ու Թուրքիայից, որոնց մեջ Պոդստամի «Lepsiushouse» անկախ ինստիտուտի ակադեմիական տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը, ֆրանսահայ հայտնի պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը, Թուրքիայի Իբն Հալդուն համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Հալիլ Բերքթայը, Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի պրոֆեսորներ Կարոլ Յանկուն և Ժերար Դեդեյանը, Իսրայելից պրոֆ. Յաիր Աուրոնը, Բուխարեստի հրեական ուսումնասիրությունների «Գոլդսթայն Գորեն» կենտրոնի պրոֆեսոր Ֆելիչիա Վալդմանը, Բուխարեստի Քաղաքական գիտությունների եւ հանրային կառավարման ազգային դպրոցի պրոֆ. Գաբրիել Անդրեեսկուն, Լայպցիգի համալսարանի դոկտորանտ Հակոբ Մատթևոսյանը: Հայաստանից կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմենուհի Ղամբարյանը:

Կոնֆերանսի 5 նիստերում լսվեցին ընդհանուր առմամբ 15 զեկուցումներ, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության պատմական, քաղաքական, իրավական, ժողովրդագրական, կրոնական, բարոյական և տարբեր այլ ասպեկտները ներառող լայն շրջանակի, ցեղասպանության միջազգային ճանաչման, հայկական սփյուռքի պատմությանն ու ներկային առնչվող հարցերին: Յուրաքանչյուր նիստի ավարտին անցկացվեցին զեկուցումների վերաբերյալ հարցուպատասխաններ եւ կարծիքների փոխանակումներ:

Գիտաժողովին ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Հ. Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը: Կոնֆերանսի նիստերի դահլիճում ցուցադրված էին Հայոց ցեղասպանությանը նվիրված մենագրություններ և գիտական աշխատություններ, Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» գրքի տարբեր լեզուներով հրատարակություններ:

Գիտական կոնֆերանսի վերաբերյալ տեսանյութերը զետեղված են YouTube-ում եւ Araratonline պարբերականի էլեկտրոնային կայքէջում:

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=9l3qbGiB7MM

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=xeUfeP0T2Zc

Ռումանիայում ՀՀ դեսպանության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031