Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ պաշտոնյա. «ԱԻՆ-ը փոթորկի մասին երեք մարզի համար է զգուշացրել, մենք՝ բոլոր դպրոցներին»

Հոկտեմբեր 16,2017 14:54

Հանրակրթական ուսումնական հաստատություններում խուճապ է սկսվել, եւ աշակերտներին համատարած տուն են ուղարկում: Պատճառն այն է, որ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր «հատուկ կործանարար փոթորկի» մասին:

«Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն: Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»,-հայտնել էր նա:

ԱԻՆ-ը նույնպես համապատասխան հայտարարություն էր տարածել:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հեր կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից: Պարոն Բաղդասարյանը Aravot.am-ին տեղեկացրեց. «Արդեն մեր կայքում դրել ենք հաղորդագրություն , որտեղ նշված են հիմնական թիրախային մարզերը, բայց մենք բոլոր ուսումնական հաստատությունների ղեկավարներին ենք կոչ արել զգույշ լինել»:

Մեր հարցին` արդյոք այդ կոչը տարածվո՞ւմ է բոլոր, այդ թվում Երեւանի ուսումնական հաստատությունների վրա, քանի որ մարդիկ խուճապի են մատնվել, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «ԱԻՆ-ը տարածել է երեք մարզի` Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի վերաբերյալ, մենք էլ զգուշացրել ենք, որ բոլոր ուսումնական հաստատությունների ղեկավարները իրազեկեն ծնողներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության կանոնները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031