Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի միջնորդությամբ կարգավորվել է ջրամատակարարման խնդիրը

Հոկտեմբեր 16,2017 14:12

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի մի խումբ բնակիչներ Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ շուրջ երկու ամիս՝ իրենց փողոցի ջրամատակարարումն իրականացվում է խափանումներով:

Խնդրի վերաբերյալ հրապարակումներ են եղել նաև մամուլում (տե´ս https://armtimes.com/hy/article/116893/ կայքէջը, 2017 թվականի հուլիսի 5-ի դրությամբ և https://galatv.am/hy/news/198793/ կայքէջը, 2017 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ):

Պաշտպանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Բարձրացված խնդիրը լուծվել է, և ներկայումս Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի ջրամատակարարումն իրականացվում է ըստ հաստատված ժամանակացույցի:

Առաջիկայում նախատեսվում է վարկային ծրագրի շրջանակում փողոցն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031