Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լցված ջրամբարի ջուրը քշել է խաղողի այգիները, հիմա էլ ոռոգման  ջուր չկա

Հոկտեմբեր 16,2017 14:10

Հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզխորհրդի նիստում Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը հայտարարեց, որ Տավուշ եւ Վերին  Կարմիրաղբյուր համայնքների շրջակա ոռոգման ջրամբարը անցյալ տարի «ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով» լցվել է, ջուրը քշել-տարել է իր համագյուղացիներին պատկանող 4-5 հեկտար խաղողի այգիները, սակայն գյուղացիները դրա դիմաց փոխհատուցում չեն պահանջել, մտածելով, որ դրանից հետեւություններ կարվեն:

Համայնքի ղեկավարն ասաց, որ այս տարվա հուլիսից, աննախադեպ երաշտի պայմաններում, ջրամբարը դատարկել են, ցորենի դաշտերը, խաղողի եւ պտղատու այգիները չեն ոռոգվել, չորացել են եւ հավելեց`ոչ մարդ կա՝ զանգես, ոչ մարդ կա՝ տեղեկություններ ստանաս, ոչ մարդ կա`պահանջես : Գյուղապետն ասաց, որ խաղողաքաղ են արել, հիմա խաղողի այգիները պետք է ոռոգել, սակայն ջրամբարում ջուր չկա:

Մարզպետ Հովիկ Աբովյանը գյուղապետին հարցրեց, թե ի՞նչ է նշանակում՝ «մարդ չկա»,  Կ. Չոբանյանը այդ հարցով ո՞ւմ է դիմել, իրեն դիմե՞լ է: Վերջինս ասաց, որ այդ հարցով դիմել է «Ուտիք» ջուր օգտագործողների ընկերությանը, սակայն խնդիրը չի լուծվել, ինքը մարզպետին չի դիմել : Մարզպետն ասաց, որ խնդիրը լուծելու համար պետք էր դիմել իրեն, նման  խնդիրներ լուծելու համար կա մարզպետարան, որը տարածքային կառավարում է իրականացնում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031