Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել է ազգությամբ հայ տղամարդու վրա: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Ըստ այդ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ժամը 8:30-ի սահմաններում, սպանվածը 44-ամյա տղամարդ է, ծագումով հայ: Նշվում է, որ մարդասպանը տղամարդու վրա կրակել է, երբ վերջինս դուրս էր գալիս մեքենայից: «Իր բնույթով սպանությունը նման էր պատվերի»,- ասել է գործակալության աղբյուրը:
Քննչական կոմիտեից գործակալությանը հայտնել են, որ հանցագործն արձակել է առնվազն 4 կրակոց: Հարուցվել է քրեական գործ սպանության և զենքի անօրինական շրջանառության հոդվածներով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ