Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակին տպավորված էի երիտասարդների անգրագիտությամբ»

Հոկտեմբեր 16,2017 17:00

ԵՊՀ-ում օրերս կայացած հանդիպման ժամանակ ուսանողները կոմպոզիտոր Վահան Արծրունուն հարցրին, թե ինչ կարծիքի է երիտասարդների մասին եւ ինչ խորհուրդ կտա նրանց: Արվեստագետն ասաց, որ իր առաջին շփումը երիտասարդների հետ 1995-97 թվականներին էր, երբ ծառայում էր բանակում որպես բժիշկ, Սիսական գնդի բուժկետի պետն էր. «4000 հոգու հետ էի շփվում, եւ այն ժամանակ տպավորված էի համատարած անգրագիտությամբ, հիմա իրավիճակը այլ է…»:

Ինչ վերաբերում է մեր օրերին, Վահան Արծրունին խորհուրդ տվեց օգտվել Բոլոնիայի համակարգի ընձեռած հնարավորությունից եւ լավ կրթություն ստանալ: «Ես ժամանակին դիմեցի Բոստոնի Բերկլիի երաժշտական դպրոց, սակայն Հայաստանի միջպետական պայմանագրի բացակայության պատճառով չկարողացա օգտվել այդ հնարավորությունից, իսկ դուք կարող եք»,- շեշտեց երաժիշտը: Նաեւ ասաց, որ երբ ցանկանում է խաղաղություն գտնել, անպայման գնում է իրենց բակում գտնվող Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի, որտեղ Անանիա առաքյալի մասունքն է թաղված, ինչով էլ պայմանավորված է տարածքի հոգեւոր աուրան. «Եգիպտոսի ղպտիներից սկսած՝ բոլորը գալիս են այդ սրբավայր, իսկ կողքի բակում չգիտեն, որ Պողոս Առաքյալին դարձի բերողը Հայաստանում է թաղված»:

Մանրամասները՝ 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

14.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Պետրոս առաքեալին Քրիստոսն է «դարձի բերել» ձկնորսութեան ժամանակ 😉

    Անանիան դարձի է բերել Պօղոսին՝ կիլիկեցի Սաւուղին։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031