Կառավարության զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ աղբավայրերի գույքագրմանը եւ անձնագրավորմանը: Եվ այսպես՝ գույքագրվել է 2029 աղբավայր, որոնցից 2017 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ 1522-ը փակվել է, 221-ը ենթակա է փակման, 286-ը ժամանակավորապես կշահագործվի որպես հիմնական աղբավայր:
Աղբահանության վճարների հավաքագրումը ավելացել է շուրջ 30%-ով, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ 2 անգամ։
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
14.10.2017