Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը անհրաժեշտ է համարում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը

Հոկտեմբեր 16,2017 15:30

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչպես են վերաբերվում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծին:

Մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի 4 տարբերակ՝ «ջհուդամասոնական եւ գեյրոպայական կեղտոտ խարդավանք է` մեր հայու գենն ապականելու, հայ ընտանիքները քանդելու նպատակով», «ինձ չի հետաքրքրում ինչ է, որովհետեւ իմ ընտանիքում բռնություն չկա, եւ այդ օրենքն ինձ ու իմ ընտանիքին չի առնչվելու», «շատ անհրաժեշտ եւ նույնիսկ ուշացած քայլ է` ամեն օր աճող ընտանեկան բռնությունների դեմն առնելու համար», «Թղթի վրա մնացող հերթական օրենքն է»:

Եվ այսպես՝ հարցվածների 5 տոկոսը պատասխանել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ է. օրենքն իր ընտանիքին չի առնչվելու, 18 տոկոսը համարում է, որ այն թղթի վրա մնացող հերթական օրենքն է: Հարցման մասնակիցների 24 տոկոսը պատասխանել է, որ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը «ջհուդիստական եւ գեյրոպայական» խարդավանք է հայ ընտանիքները ապականելու նպատակով: Իսկ հարցվածների մեծամասնությունը՝ 53 տոկոսը, պատասխանել է, որ օրենքը շատ անհրաժեշտ եւ նույնիսկ ուշացած քայլ է՝ ամեն օր աճող ընտանեկան բռնությունների դեմն առնելու համար:

Ա. ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031