Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքանու վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

Հոկտեմբեր 16,2017 11:04

«Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգին արդեն ինտեգրվել են բոլոր փոստային և սուրհանդակ ծառայությունները: Ավտոմատացված համակարգում առաքանու վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն իրականացվում է առանց քաղաքացիների մասնակցության` էլեկտրոնային եղանակով: Նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մաքսատանը և հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում քաղաքացին հաճախ Հայաստանի տարբեր մարզերից ստիպված էր լինում գալ Երևան՝ մաքսային ձևակերպումներ իրականացնելու, ինչը ժամանակատար և ծախսատար գործընթաց էր:

Նման ընթացակարգը խոչընդոտում էր նաև փոստային փոխադրումների ծավալների աճին և ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Այսօր քաղաքացին հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում, դրանք վճարում և առաքանին ստանում է մոտակա փոստային մասնաճյուղից: Մաքսային հսկողության իրականացման տեսանկյունից համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատացված եղանակով վարել առաքանիների ամբողջական հաշվառում, դրանց նկատմամբ իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն, ապահովել հաշվետվությունների ավտոմատ ձևավորում, կիրառել տվյալների վերլուծության գործիքներ և իրականացնել ռիսկերի գնահատում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031