Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոդերի քրոնիկական բորբոքման, ռեւմատիզմների ժամանակ դիմեք սպիտակ լոշտակի օգնությանը

Հոկտեմբեր 16,2017 13:00

Սպիտակ լոշտակը դդմազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, որն օժտված է ցավազրկող, միզամուղ, արյունակարգ, հակառեւմատիկ եւ վերքերը վերականգնող ազդեցությամբ: Կիրառվում է տարաբնույթ այտուցների, սրտի շրջանի ցավերի, էպիլեպսիայի, կաթվածի, պոլիարթրիտների, միջկողային նեւրալիաների՝ նյարդային ծագման ցավերի, շաքարային դիաբետի, փորկապության ժամանակ: Ոգեթուրմը կիրառվում է որպես ցավազրկող միջոց միգրենի, կաթվածի  ժամանակ: Արմատների փոշին օգտագործում են գորտնուկների, պիգմենտների հեռացման համար, ինչպես նաեւ հոդային ռեւմատիզմի ժամանակ՝ արեւախաղկի յուղի հետ խառնած:

Պոդագրայի՝ հոդատապի, ռեւմատիզմի ժամանակ 10 գրամ մանրացված արմատներին ավելացնել 1 բաժակ ջուր, եռացնել 10 րոպե, սառեցնել, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ:

Ռեւմատիզմի դեպքում արտաքին կիրառման համար արմատը մանրացնել՝ աղալ, մինչեւ մանրագույն փոշի դառնալը, 1 թեյի գդալը խառնել 100 միլիգրամ արեւածաղկի յուղին: Քսել հոդերին:

Հոդերի քրոնիկական բորբոքման դեպքում 10 գրամ մանրացված արմատներին ավելացնել 100 միլիլիտր 40 տոկոսանոց օղի, թրմել մութ տեղում 14 օր, քամել: Ընդունել 10 կաթիլ՝ օրը 3 անգամ: Կարելի է կիրառել նաեւ արտաքին՝ որպես վերքերը լավացնող միջոց:

Պետք է իմանալ, որ սպիտակ լոշտակը շատ թունավոր խոտաբույս է: Օգտագործել միայն բժշկի ցուցումներով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031