Սովորական վուշը կամ ինչպես հայտնի է՝ կտավատը ունի բարձր դեղաբանական ազդեցություն: Սերմերը թողնում են լուծողական, փափկեցնող, պատող, հակաբորբոքային ազդեցություն, կարգավորում են աղիների շարժողականությունը, բարձրացնում հյուսվածքների վերականգնվելու ունակությունը: Կիրառվում է քրոնիկական փորկապության, հաստ աղու գործունեության խանգարումների, բարձր թթվայնության գաստրիտների, թունավորումների, չոր հազի, աթերոսկլերոզի ժամանակ:
Սերմերի յուղը կիրառվում է դիետիկ սննդակարգում որպես մաքրող, լուծողական, ճարպափոխանակությունը կարգավորող, հակաասթմատիկ, դիմադրողականությունը բարձրացնող, հակաալերգիկ միջոց: Օգտագործումը նվազեցնում է ինսուլտների ռիսկը 37 տոկոսով:
Այրվածքների բուժումն արագացնելու նպատակով նույնպես կիրառվում է սերմերի յուղը:
Լեղաքարային հիվանդության, խոլեցիստիտի, այրվածքների, աթերոսկրելոզի, քրոնիկական փորկապության դեպքում ընդունեք 1-2 ճաշի գդալ կտավատի յուղ օրը 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, 2-3 ամսվա ընթացքում: Արդյունավետ կլինի, եթե յուղը խառնեք կաթնաշոռի հետ, որը օրգանիզմը ավելի հեշտ է յուրացնում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
14.10.2017