Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում ավարտվեց լողի Հայաստանի պատանիների առաջնությունը, որին մասնակցեցին 12 թիմերի 120-ից ավելի լողորդներ:
Առաջնությունում գրանցեցին ինչպես պատանիների, այնպես էլ մեծահասակների ռեկորդներ: Լեւոն Խաչատրյանը 100 մետր համալիր եւ 200 բրաս ոճերում հանրապետության մեծահասակների նոր ռեկորդ սահմանեց, իսկ Արթուր Բարսեղյանը թարմացրեց 100 մետր ազատ ոճի պատանիների բարձրագույն նվաճումը:
Առաջնության արդյունքով երկու լողորդ՝ Մայք Բրաունը եւ Շահեն Խոնդկարյանը, լրացրին սպորտի վարպետի նորմա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ