Ընդամենը մեկ հարց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացված «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական մասնագիտացված ցուցահանդեսի կազմակերպիչներին:
Ներկայացված ընկերությունների անվանումներում ինչո՞ւ հայերեն գեթ մեկ տառ չկար: Կարո՞ղ եք այնպիսի պատճառաբանություն, հիմնավորում բերել, որ առավել քան ակնհայտ լինի, որ այո՛, ներկայացված ընկերությունների անվանումներում չէր կարող հայերեն գեթ մեկ տառ լիներ:
Տիգրան Մոսինյան