Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում «Նաիրիտ 2» գործարանի տարածքում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 86-ամյա Սերյոժա Սիմոնյանն էր:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում