ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, որը կարող է վնասել ծառեր և շենքերի տանիքներ: Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում:
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում, 17-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 18-20-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ