Aravot.am-ը Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանից հետաքրքրվեց, քանի որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն օրերս այցելել էր թանգարան՝ տեղում ծանոթանալու վերանորոգման խնդիրներին, արդյոք թանգարանի տնօրենը հետաքրքրվե՞լ է Ստալինյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցադրության ճակատագրով, որն արգելվեց մշակույթի նախարարության կողմից՝ պատճառաբանվելով քաղաքականացված լինելը եւ նախապես համաձայնեցում չունենալը:
«Ես նախարարին հարցրի՝ արդյոք վերաբացվելո՞ւ է «Խավարում» ցուցադրությունը, թեեւ նախարարն ուրիշ նպատակով էր եկել, պարոն Ամիրյանը պատասխանեց՝ ոչ: Ես, այլեւս, պատճառների մասին չհարցրի, որովհետեւ իմաստ չեմ տեսնում…»,-ասաց տիկին Թուխիկյանը:
Aravot.am-ը աշխատանքային օրերին կփորձի նաեւ նախարարությունից մեկնաբանություն ստանալ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին բացված «Խավարում» ցուցադրությունը Նարինե Թուխիկյանի ձեւակերպմամբ, բացահայտում էր հայ տականքին: Ցուցադրությունը նաեւ պատմում էր, թե ինչպես համընկան Մուստաֆա Քեմալի, Լենին-ստալինյան բոլշեւիկյան շահերը` ընդդեմ Հայաստանի եւ հայության, ինչպես հայ բոլշեւիկները եղան հակահայ քաղաքականության ինքնամոռաց գործողները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Չեղավ, Ամիրյանն արդեն բացառապես սխալ է գործում, լավ չի…, լավ չի….
Կը շնորհաւորեմ Նարինէ Թուխիկեանի համարձակ արդիականութիւնը
և դատապարտելի կը գտնեմ նորընտիր նախարարին անողմնաշար դիրքորոշումը- Ափսոս ;