Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 71 դպրոցի տնօրեն. «Հանցա՞նք է, որ մեր դպրոցի մի վահանակը հայերեն լինի, մյուս ռուսերեն»

Հոկտեմբեր 15,2017 12:17

Aravot.am-ը Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանից հետաքրքրվեց՝ արդյոք ռուսերենով վահանակը եւ ռուսաց լեզվի այբուբենն իրենց դպրոցի պատին են հայտնվել վերջին շրջանի իրողությունների համատեքստում, երբ Հայաստանում փորձում են շեշտադրել ռուսաց լեզվի դերակատարությունը եւ դասավանդման հայեցակարգը:

«Ես չեմ նայել չեմ նայել շրջանառվող տեսանյութը (նկատի ունի 1in.am-ի տեսանյութը-Գ.Հ.), բայց զայրացել եմ…Մեր դպրոցը կապիտալ վերանորոգվել է Արթուր Վարժապետյանի ջանքերով: Աշխատանքները չհասցրին ավարտել մինչեւ սեպտեմբերի մեկը: Նա ուզում էր սյուները նույնպես ձեւափոխել, կամարները թարմացնել: Հիմա արդեն մեկ շաբաթ է քարերը Գյումրիից բերվել են ու այդ աշխատանքներն են արվում: Բնականաբար, ռուսերեն եւ հայերեն վահանակները պետք է հանվեն եւ վրայից պետք է քար շարվի: Ձախ կողմից են սկսել աշխատել, եւ հիմնական վահանակը, որ հայերեն է, աշխատողներն արդեն հանել են, ռուսերեն վահանակն էլ պետք է հանեն, քանի որ դրանց վրա քար է շարվելու: Եթե գնաք դպրոց, կտեսնեք, որ շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են եւ մի 10-15 օրից ամեն ինչ կավարտվի: Ինչ վերաբերում է ձախ եւ աջ մասերին, այնտեղ փոսային հատվածներ կան, որտեղ հայերեն եւ ռուսերեն այբուբեն է գրված: Այսինքն, որ Երեւան քաղաքի բոլոր դպրոցներում հայերեն եւ անգլերեն է գրվում, քաղաքի հյուրանոցների եւ խանութների վրա հայերեն-անգլերեն է գրվում, հանցա՞նք է, որ մեր դպրոցի մի վահանակը հայերեն լինի, մյուս ռուսերեն…Հիմա մարդիկ տեսել են հայերեն վահանակը հանված է ու քար են շարում էդտեղ, դրա համար էլ այս պահին միայն ռուսերենն է երեւում, ու այդտեղ հատուկ միտում չկա… »,-պարզաբանեց տնօրենը:

Հիշեցնենք, որ Նելսոն Ստեփանյանի անցան դպրոցի տնօրենի անունը նախկինում եւս շրջանառվել է այլ համատեքստում: Նրա անունը կար ՀՀԿ օգտին ցուցակներ հավաքած, դրանք պաշտոնյաներին կամ ՀՀԿ շտաբեր փոխանցած տնօրենների այն ցուցակում, որոնք դատի էին տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ին եւ Դանիել Իոննիսյանին` զրպարտության համար իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 2-ական միլիոն դրամ եւ հերքում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Դպրոցի տնօրենի լուսանկարը` ֆեյսբուքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    ԱՄԷ – ում տեղացիները կազմում երկրի բնակչության մոտ 30% – ը եւ նրանք երբեք չեն մտահոգվում այլ լեզուներով դպրոցների առատության հարցով: Այնտեղ գործում են բազմաթիվ դպրոցներ՝ Հնդիկների, Անգլիացիների, Ֆիլիպինցիների, Արաբների, Ռուսների եւ այլ հիմնական լեզուներով: Այնտեղ կարող են սովորել նաեւ տեղացիները, վերջիններիս համար սակայն արաբերեն լեզվի ուսուցումը պարտադիր է: Իսկ իրենց դպրոցներում, բացի հիմնական արաբերենից, պարտադիր է եւս մեկ կամ երկու օտար լեզու: Ցանկանում եմ ուշադրության հրավիրել, որ նրանց համար իրենց ինքնությունը պահպանելու հարցը դիտվում է կապված ոչ թե լեզվի ու դպրոցի հետ (ինչը մեզ մոտ է), այլ իրենց ընտանեական դաստիարակության, տրադիցիաների եւ կրոնի հետ:
    Հիմա հետեւյալ հարցը հարգելի խելոքներին՝ եթե դուք լավ Հայ եք Ձեր դաստիարակությամբ, ապա ինչին կխանգարի որ Դուք մեկ կամ մի քանի լեզու եւս իմանաք? Եւ կամ հակառակը՝ որպես մասնագետ, որպես պիտանի մարդ Ինչ արժեք կունենաք Դուք եթե միայն մեր սքանչելի հայերենին տիրապետեք?

  2. Հայ մարդ says:

    Դպրոցի պատին ռուսերենի այբուբենը տեղադրելը հանցանք չի, բայց օտարահաճություն և օտարամտություն է, ինչպես նաև` 1-ին դասարան հաճախելու պատրաստվող օտարասերների երեխաներին էստի համեցեք անելու ձև:

  3. իսկ հարցրել ե՞ք էս տիկնոջը,գոնե գիտե՞,որ Նելոն Ստեփանյանը ռուս չէ,ճիշտ այնպես,ինչպես Խուդյակովն ու Շչելկինը,Սերբրյակովն ու Այվազովսկին……Եւ վերջապես ,մի մարդ,որ հոգին վաճառել է ՀՀԿ-ին,ինչ եք սպասում նրանից….

  4. Մարինա says:

    Հերթական գավառական վախերը՝ հզոր և սքանչելի ռուսերենից:

  5. Ռուբե says:

    Տնօրենին վայել ոճով է սկսում իր ելույթը վրդովված տիկինը. «Ես չեմ նայել չեմ նայել շրջանառվող տեսանյութը (նկատի ունի 1in.am-ի տեսանյութը-Գ.Հ.), բայց զայրացել եմ… » : Ամենակարևորը և ամենաբնականն այն է, որ տնօրենը զայրացել է: Իսկ զայրացել է, քանի որ ապազգային երևույթը մարդիկ համարձակվում են քննադատել: Համարձակվում են քննադատել, որովհետև չեն տեսել, որ. «Երեւան քաղաքի բոլոր դպրոցներում հայերեն եւ անգլերեն է գրվում, քաղաքի հյուրանոցների եւ խանութների վրա հայերեն-անգլերեն է գրվում, հանցա՞նք է, որ մեր դպրոցի մի վահանակը հայերեն լինի, մյուսը ռուսերեն… »
    Ճիշտն ասած բորբոքեցիք ընթերցողիս հետաքրքրույունը, ուստի ասացեք խնդրեմ, քանի դպրոցի ճակատին է տեղադրված անգլերենի այբուբենը և կոնկրետ` որ դպրոցներն են դրանք: Եթե մի քանի այդպիսի անգլերեն այբուբենի վահանակներով դպրոցներ թվարկեք, ապա Ձեզ կհամարենք հեռատես անձնավորություն և կառաջարկենք մյուս դպրոցների տնօրեններին մի քանի լեզուների այբուբեններ տեղադրեն իրենց դպրոցի պատերին: Հետո կհետևենք, թե ով ավելի շատ…

  6. Մարատ says:

    արմյաշկա, արմյաշկա մինչեւ վերջ …
    հիմնարկների օտարալեզու ցուցանակը տեղեկատվություն է, իսկ հայկական դպրոցի վրա օտարի այբուբենի վեհացումը՝ մեր էության դեմ անբարոների հղացած նսեմացումն ու դրանց այլասերման վկայությունը

  7. Աշոտ says:

    Դասական քծնանք
    Ուղակի զարմանալի է, թե այդ ոնց եղավ, որ դպրոցի տնօրենը այդպիսի օպերատիվ կերպով գումար հայթայթեց և փոխանակ օրինկ գիրք գներ, միանգամից դպրոցի շքամուտքին ռուսերեն այբուբենը կպցրեց
    Վստահ եմ հենց նույն տնօրեն էլ ակտիվ ներգրավված է եղել ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքելու մեջ:
    Ուղակի ամաչում եմ, որ նման արարածները դպրոց են տնօրինում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031