Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյանը Վաշինգտոնում ներկայացրել է ՀՀ ընդհանուր բյուջետային իրավիճակը

Հոկտեմբեր 15,2017 12:07

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպումների պլենար նիստին։ Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀԲ խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը և ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրեն Քրիստինա Լագարդը։

Ջիմ Յոն Կիմն անդրադարձել է գլոբալ տնտեսական հիմնախնդիրներին, որոնց ներկայումս բախվում են երկրները, և կարևորել է մարդկության կյանքի բարելավման ուղղությամբ միասնական օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է Համաշխարհային բանկի ներկա առաջնահերթությունները, որոնք են՝ ներառական և կայուն տնտեսական աճ, ավելի շատ և ավելի արդյունավետ ներդրումներ մարդկային կապիտալում։

Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Լագարդն իր ելույթում անդրադարձ է կատարել մարդկանց միջև անհավասարությունների վերացմանը, երիտասարդությանը, կլիմայի փոփոխության և կոռուպցիային առնչվող խնդիրներին և կոչ արել բոլոր երկրներին միավորել ջանքերը բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ։

Տարեկան հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը քննարկումներ է ունեցել «VTB», «Bank of America Merrill Lynch», «Citibank», «Deutsche Bank», «J.P. Morgan» կազմակերպությունների և «Moody’s» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Նախարար Արամյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր բյուջետային իրավիճակը, բյուջեի պլանավորման մեխանիզմները և հիմնական սկզբունքները, ինչպես նաև ծրագրային բյուջետավորման ներդնումը։ Անդրադարձ է կատարվել տնտեսական աճի տեմպերին, դրանց վրա ազդող գործոններին և ապագա կանխատեսումներին։ Հանդիպումների ընթացքում նախարարը նաև ներկայացրել է հարկային ոլորտի բարեփոխումները և հարկաբյուջետային կանոնների փոփոխության ուղղությամբ մեկնարկած գործընթացը՝ մանրամասնելով այդ փոփոխությունների հիմնական փիլիսոփայությունը և ընդգծել, որ դրանք ուղղված են երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի ապահովմանը։ «Moody’s» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ՀՀ-ում վերջին շրջանում նախաձեռնած բարեփոխումների շրջանակի մասին, նախարարը մեծապես կարևորել է վարկանիշային կազմակերպությունների դերը օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում։

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031