Ջերմուկում վաղն ավարտվում է շախմատի պատանիների «Գրան Պրի» մրցաշարի փուլը:
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 9 միավորով միանձնյա գլխավորում է ուկրաինացի միջազգային վարպետ Կիրիլ Շեւչենկոն: Լավագույն եռյակում նրան հաջորդում են հայաստանցի միջազգային վարպետներ Շանթ Սարգսյանը՝ 8 միավոր եւ Արամ ՀԱկոբյանը՝ 7 միավոր:
Մրցաշարին մասնակցում է յոթ երկրի 12 պատանի շախմատիստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessacademy.am-ի