Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և երաժշտարվեստում ունեցած հաջողությունների համար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին և Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:
Սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ունեցած ակնառու հաջողությունների և տարած փայլուն հաղթանակների համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով է պարգևատրվել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն