Լրահոս
Օրվա լրահոսը

Սեն Հովհաննիսյան. «Ադրբեջանցիները փորձել են գողանալ իմ քարտեզը»

Հոկտեմբեր 14,2017 20:35

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին մասնակցող «Զանգակ» հրատարակչության թարգմանական եւ միջազգային ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանն ահազանգել էր, որ ադրբեջանցիները հարձակվել են հայկական տաղավարի վրա ու փորձել այնտեղից խլել Արցախի դրոշով քարտեզները։ «Սկսվել է քաշքշուք, միջամտել է անվտանգությունը։ Մեր տաղավարում շատ քիչ մարդ է եղել այդ պահին, որովհետև շատերս, այդ թվում մենք, գնացել էինք հանդիպումների, սակայն ովքեր, որ եղել են թույլ չեն տվել քարտեզները վերցնել։ Հիշեցնեմ, որ սա ապաքաղաքական, զուտ գրքային տոնավաճառ է, բայց անգամ դա չի խանգարում մեր հարևաններին ցույց տալ, որ իրենք ոչ խաղաղ են, ոչ բարեկամ ու անգամ ոչ էլ հարևան ու ոչ էլ առանձնապես ցանկություն ունեն խաղաղ թվալու»,- գրել էր Մեսրոպյանը:

Aravot.am-ի հետ զրույցում նկարիչ եւ լուսանկարիչ Սեն Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ ադրբեջանցիները փորձել են գողանալ իր ստեղծած քարտեզը.«Անցյալ տարի էլ է նման միջադեպ տեղի ունեցել, իսկ այս տարի դա կրկնվել է: Ադրբեջանցիները չեն փոխվում»:

Սեն Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Մոսկվայի գրահրատարակչական ցուցահանդեսում իր «Նախիջեւան.ցեղասպանություն» ալբոմը, որտեղ ներկայացված են բացառիկ վավերագրեր, լուսանկարներ, պատմություններ եւ քարտեզներ, ցուցահանդեսի եզրափակիչ փուլ է անցել: «Ինձ հետ եզրափակիչ են դուրս եկել Ադրբեջանը եւ Բելառուսը: Նույնիսկ մի պահ ուզում էի հրաժարվել մրցանակից, չէի ցանկանում, որ հավասարության նշան դրվի իմ գրքի եւ Ադրբեջանում հրատարակված գրքի միջեւ»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները REUTERS-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031