«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրի շրջանակում Էրեբունի փողոցը, ավանդույթի համաձայն, վերածվել է մեծ բացօթյա ցուցահանդեսի: Այստեղ շուրջ 100 տաղավարներում ներկայացվել են ժողովրդական արվեստը, ազգային տարազի ու խոհանոցի ամենահետաքրքիր ավանդույթները, կազմակերպվել են բազմատեսակ ավանդական խաղեր, հնչել է տոնական երաժշտություն:
Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների, այլև զբոսաշրջիկների շրջանում, որոնք բարձր տրամադրությամբ շրջել են Էրեբունի փողոցով, համտեսել տեղական արտադրության սննդամթերք, ծանոթացել հայկական ավանդույթներին և դարձել դրանցից շատերի անմիջական մասնակիցը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն