Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անընդհատ աչքս դռանն է, սպասում եմ, որ Տիգրանս ներս կմտնի»․ ասում է զոհված հերոսի մայրը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2017 19:38

Ապրիլյան պատերազմում թշնամու 8 տանկերից առնվազն 4-ը խոցած ու հերոսաբար նահատակված Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 21 տարեկան։ Հերոսի մայրը՝ Գոհար Աբգարյանը, պատմում է, թե ինչպես են ամեն անգամ նշել որդու ծնունդը։

«Ամեն անգամ ժամը 8․30 շնորհավորում էինք Տիգրանի ծննդյան օրը, երբ ծառայության մեջ էր, 13-ի երեկոյան զանգեցի, ասացի՝ Տիկ ջան, չգիտեմ վաղը հնարավոր կլինի՞ քո հետ խոսել ծնունդ շնորհավորելու համար, բայց, ասի, կփորձեմ։ Հաջորդ օրը առավոտյան չկարողացա, երեկոյան 8․30-ին շնորհավորեցի,ասաց՝ մամ, ժամերը երևի խառնել ես, հա՞։ Ասացի՝ չէ, Տիկ ջան, դու գիտես, որ ամեն անգամ 8․30 շնորհավորում եմ․․․ Ինքն այնքան ուրախ էր, իր ծննդյան օրերը թեկուզև նշելու էլ չլինեինք, անսպասելի հյուրեր կհավաքեր, իր ընկերներին կարող էր առնել ու գալ։ Իր ծննդյան օրերին էլ ինձ ծաղիկներ էր նվիրում, ամեն օրը ինձ համար տոն էր դարձնում։ Կարող է մի թեթև բան, թեկուզ դաշտից հավաքած ծաղիկ բերեր ու հետաքրքիր ձևով նվիրեր։ Չէր սիրում սև զգեստ, բայց հիմա օրս սկսվում է լացով, իր հետ խոսելով, բարի լույս ասելով ու սպասելով․․․Ու դեռ սպասում եմ, իր բնավորությանը գիտենալով, որ ինքն անսպասելի է միշտ եկել, բանակում էր ծառայում, անսպասելի արձակուրդ է եկել ու անակնկալներով ներս է մտել,  դեռ սպասում եմ։ Ամեն անգամ, որ ընկերները ներս են մտնում, աչքս դռանն է, թե կարող է ընկերների հետ ներս մտնի», -ասում է մայրը։

Մորեղբայրն էլ ասաց, որ թեև շատ հպարտ են իրենց հերոս որդու սխրանքով, սակայն կուզենային, որ Տիգրանները ազգի հերոս դառնան այլ ոլորտներում՝ ասենք նորագույն տեխնոլոգիաների, ու ոչ մի Տիգրան չունենա տանկիստ որդու ճակատագիրը։

Մորեղբոր ասելով՝ Տիգրանն արագություն էր սիրում, ձգտում էր առաջ ընկնել, շուտ հասնել, այդ պատճառով էլ նա դարձավ տանկիստ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031