Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյան. «Հաջորդ անգամ գուցե ես էլ միանամ այս մասսայական մարզումներին»

Հոկտեմբեր 14,2017 19:25

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Կյանքը սպորտի ռիթմով» մասսայական անվճար մարզումներին արդեն տարուց ավելի է՝ մասնակցում են տարբեր տարիքային խմբերի ու սեռի մեր համաքաղաքացիներ: Նրանց մեջ կան թե արդեն փորձառուներ, թե սկսնակներ:

Այսօր մարզումներին հետեւելու էր եկել օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Անվանի մարզիկն այս անգամ հետեւում էր Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում մարզվողներին: Արթուրը նրանց հետ չմարզվեց, բայց ողջունեց նախաձեռնությունը:

«Հիանալի գաղափար է: Շատ կարեւոր է, որ մարդիկ շաբաթը մեկ կամ երկու անգամ մարզվեն, առողջ լինեն: Այսօր դիտորդի կարգավիճակում եմ, հաջորդ անգամ գուցե միանամ մարզումներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031