Երեւանի 2799-ամյակի առթիվ Երեւանի քաղաքապետարանի դիմաց նաեւ կազմակերպվել էր «Երևան՝ սիրո քաղաք» խորագրով կավճանկարչություն: Մեծ թվով երեխաներ պատկերեցին մայրաքաղաքն իրենց աչքերով՝ գունեղ, արեւային եւ ծաղկառատ:
Փոքրիկների համար մեծ քանակությամբ գունավոր կավիճներ էին տրամադրվել: Զուգահեռ, երեխաները մասնակից էին համերգային ծրագրի:
Ալ. Շիրվանզադեի անվան 21 հիմնական դպրոցի աշակերտների կավճանկարը բավականին մեծ էր. փոքրիկները խորհրդանշական սիրտ էին նկարել՝ այդ կերպ ցույց տալով իրենց սերը մայրաքաղաքի հանդեպ:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=tWjXOFdXAd4
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ