Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում այսօրվանից ցուցադրվում են հայ նկարիչների՝ Երեւանը պատկերող կտավները, որոնք ստեղծվել են 1930-90-ական թվականներին: «Երևանը գեղանկարներում» խորագրով ցուցահանդեսը «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շարքում է:
Ներկայացված են կտավներ Մարտիրոս Սարյանից, Փանոս Թերլեմեզյանից, Խաչատուր Եսայանից, Գաբրիել Գյուրջյանից, Պարսամ Սիմոնյանից, Մերուժան Հարությունյանից, Գուրոսից, Եղիշե Մարտիկյանից: Այս կտավները պահվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում և ցուցադրվում են առաջին անգամ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ