Երևանյան ներկապնակի բազմերանգությունը կներկայացվի մայրաքաղաքի մշակութային անկյուններից մեկում` Սարյան պուրակում: «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով այստեղ առավոտից մեկնարկել է ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» գեղանկարչական միջոցառումը:
Օրվա ընթացքում տոնական Երևանի գույներով ոգեշնչված մայրաքաղաքի ստեղծագործական կենտրոնների և արվեստի դպրոցների սաները, ինչպես նաև տարբեր սերունդների ժամանակակից հայ նկարիչները մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի առիթով կստեղծեն մեկ կտավ, որի վրա պատկերված կլինի ստեղծագործական մտքի երևակայությամբ արտացոլված ներկայիս Երևանը:
Երևան քաղաքի արվեստի դպրոցների, ստեղծագործական կենտրոնների սաների ու, ընդհանրապես, գեղանկարչության սիրահարների համար էլ Սարյան պուրակում կանցկացվեն վարպետաց դասեր, կներկայացվի թեմատիկ հավաքածուներով համալրված ցուցահանդես` այդ կերպ բացահայտելով երևանյան գեղանկարչության առանձնահատկությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն