Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող մի շարք քաղաքների պատվիրակությունների անդամները քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանի և Դավիթ Օհանյանի, վարչական շրջանների ղեկավարների ու ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Պատվիրակություններն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն