Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանի նշած փլուզման վտանգի առջեւ կանգնած առանձնատունը Լիսկայինն է. ՀԺ

Հոկտեմբեր 14,2017 11:42

Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն, անդրադառնալով անկախության տարիներին մայրաքաղաքում կատարված քաղաքաշինությանը, այն որակեց հակաէկոլոգիական, իսկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «մոնումենտում» կառուցվող շքեղ առանձնատներին, խիստ ուշագրավ դիտարկում արեց:

Վերջինիս խոսքով` այդ առանձնատները կառուցվում են սողանքավտանգ գոտում եւ չի բացառվում, որ սողանքի պատճառով օրերից մի օր դրանք կփլուզվեն: «Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող առանձնատները վտանգված են, այդտեղ սողանքային գոտիներ կան: Անձրեւների պատճառով մի օր սողանքը կատիվանա եւ այդ տները կփլուզվեն: Ես չգիտեմ՝ ինչու են տերերը ձգտում այդտեղ կառուցել իրենց տները, երեւի ուզում են մեզ վերեւից նայել»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Բոլորին է հայտնի, որ Մոնումենտում աչքի ընկնող շքեղությմաբ առանձնատներ ունեն վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին գտնվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի տունը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031