Հայաստանում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման շուրջ կրքերը գնալով թեժանում են: Ինչպես հայտնի է՝ ՄԻՊ Արման Թաթոյանը հակասահմանադրական է որակել այս նախագիծը եւ ներկայացրել բավական ծավալուն առարկություններ:
Տեղեկացանք, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման նախագծի հեղինակը ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում, անդրադառնալով նախագծի շուրջ առաջացած տարաձայնություններին, ասաց. «Արդարադատության նախարարությունը դեռեւս պատրաստ չէ այդ հարցը քննարկման առարկա դարձնել: Այն փուլում, երբ կքննարկենք, կներկայացնենք մեր դիրքորոշումը եւ մեր գործընկերների դիրքորոշումը կամ կընդունենք կամհամապատասխան փաստարկներ կներկայացնենք: Այս պահին դեռեւս մասնագիտական քննարկման փուլն է, եւ մենք որեւէ ներկայացնելու թեմա չունենք դրանով»: Ասել է, թե չի բացառվում, որ, այնուամենայ նիվ, նախագիծը չուղարկվի խորհրդարան, եթե օմբուդսմենը հիմնավորի, որ այն հակասահմանադրական է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում