Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Բաքուն «Պոլոնեզ» էլ ձեռք բերի, ՀՀ-ն պետք է առաջինը հարված հասցնի. ինֆոգրաֆիկա. ՀԺ

Հոկտեմբեր 14,2017 11:16

Հոկտեմբերի 9-ից պաշտոնական այցով Բելառուսում էր գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրա այցի ամբողջ ընթացքում թե՛ բելառուսական, թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում էին Բելառուսից Ադրբեջանի ձեռք բերելիք զենքի նոր խմբաքանակի հարցերը: Մամուլում այդ քննարկումներում շեշտը դրված էր Ադրբեջանին բելառուսա-չինական համատեղ արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայանների մատակարարման հարցը:

Հասկանանք, թե ի՞նչ զինատեսակի մասին է խոսքը, ի՞նչ կարող են անել «Պոլոնեզ»-ները, ի՞նչ տակտիկատեխնիկական տվյալներ ունեն: Համացանցում՝ բաց աղբյուրներից ստացած տեղեկատվությունը համադրելով ստացվում է այս պատկերը.

Իհարկե՝ դեռ ո՛չ բելառուսական, ո՛չ ադրբեջանական կողմից որեւէ պաշտոնական ակնարկ կամ հաստատում չի եղել, որ Բելառուսը Բաքվին «Պոլոնեզ» կմատակարարի:

«Իմ անձնական տպավորությունն է, որ Ադրբեջանը, եթե նույնիսկ նման գնումներ դիտարկում է, ապա այդ գնման որոշումն ունի շատ խիստ քարոզչական կոմպոնենտ: Ադրբեջանում ՀԿՌՀ-ներն այնքան բազմազան ու խայտաբղետ են, որ նման գնումները ռազմական տրամաբանության առումով արդեն լուրջ լոգիստիկ խնդիրներ են ստեղծում: Իրենք ունեն թուրքական արտադրության «Քասիրգա»-ները, իսրյելաղազախական համատեղ «Իքս»-երը, ունեն «Սմերչ», բանկանաբար՝ ունեն «Գրադ» եւ այլն, եւ այլն՝ շատ տարբեր ու բազմազան, անհասկանալի բազմազան միջոցներ. այդ «զոոպարկ»-ին ավելացնել մի հատ էլ «Պոլոնեզ» համակարգը… դա ավելի շատ քարոզչություն է, Հայաստանին տրոլինգ անելու, վախեցնելու գործողություն է»,- այս առումով նշեց ռազմական փորձագետ, razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031