Հայաստանում ռուսական համարանիշով մեքենաները դարձել են իսկական գլխացավանք: Այս մեքենաների վարորդները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանք չեն վճարում, քանի որ տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Արդյունքում՝ նրանք մեքենան վարում են, ինչպես ուզում են՝ հաճախ դառնալով վթարի պատճառ:
Դեռեւս 2015 թվականին այս մասին խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանը՝ խիստ հրահանգելով, որ երթեւեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Սակայն հրահանգից 2 տարի է անցել, ու ոչ մի արդյունք:
ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ՃԵԿ կանոնները խախտելու համար վարջապես ե՞րբ են տուգանվելու այլ, մասնավորապես ռուսական համարանիշով ավտոմեքենաների վարորդները: Նա պատասխանեց, թե «…հիմնական տեխնիկական խնդիրներից մեկն այն է, որ անհրաժեշտ է պարզել այլ երկրի տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ տվյալները: Հիմա ստեղծվել է սահմանային անցակետերի էլեկտրոնային տվյալների համատեղ համակարգ»: Ըստ նրա՝ մինչեւ տարեվերջ խնդիրը կկարգավորվի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում