Ամեն ինչ սկսվեց վաղ առավոտից, երբ հարսնաքույրերը հավաքվեցին մեր հարսի տանը (արդեն վաղուց Արիանային «Ճամփորդի» թիմն այդպես է կոչում) ՝ խալաթներով ու մի բաժակ շամպայնով շնորհավորելու եւ երջանկություն մաղթելու համար…
Նախ մեր Արիանան եկեղեցում հնազանդ լինելու երդում տվեց, Լեւոնն էլ խոստացավ տեր լինել ամբողջ մնացյալ կյանքում: Եթե միայն Լեւոնն ու Արիանան իմանային, թե ինչքան կարևոր են այդ խոսքերը մեզ համար… Հենց այդտեղ՝ հարսի քողը բռնած որոշեցինք, որ հարսանիքից հետո Արիանային միայն «մեր հարս» անվանելը ճիշտ չի լինի:
– Կասենք «մեր հնազանդ հարս»,- առաջարկեց տղաներից մեկը:
Որոշեցինք նոր անվանումը հեռվից «փորձարկել»: Ֆեյսբուքում Արիանայի անունը դարձրինք «Hnazand»… (Սպասում ենք աշխատանքից հեռացման հրամանին):
Հարսանեկան արարողության ժամանակ անակնկալների պակաս չզգացվեց: Այն, որ Արիանան լավ տնտեսագետ ու շախմատիստ է, բոլորս գիտեինք, որ սպորտային պարերի վարպետ է, դրանում էլ չէինք կասկածում… Բայց որ հայկական Ուզունդարան այդքան հայեցի կլինի նրա կատարմամբ, հաճելիորեն զարմացրեց բոլորիս…
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում